Հայաստանը բռնազավթել է Նախիջևանը. Էրդողան (Video)


20:07 , 17 հուլիս, 2020

Yerkir.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, սխալմամբ հայտարարել է, որ Հայաստանը բռնազավթել է Նախիջևանը։

«Անշուշտ Հայաստանը օկուպանտ է։ Հայաստանի օկուպացիան տասնյակ տարիներ է տևում։ Նախիջևանը բռնազավթվել է և Մինսկի եռյակը 25-30 տարի է այդ գործը սեղանին է թողել։ Չի կարողացել լուծել այդ հարցը», - նշել է Սիրիայի և Իրաքի բնակչությանը երկար տարիներով թիրախավորող Էրդողանը՝ Հայաստանին մեղադրելով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ։

Հայաստանի մասին Էրդողանի հայտարարությունը՝ 4-րդ րոպեից.