Տարբերություններն Ապրիլյանի և այս օրերի բախումների միջև իրոք հսկայական են․ իշխանամերձ շրջանակները Ադրբեջանի զոհերի համար չէին ողբում


12:38 , 17 հուլիս, 2020

Ձեր տիրոջ ուղիղ աղիքից ավելի խորն եք մտնում, կանգ առեք։

Այս տագնապալի օրերին հաճախ են լսվում ինչ-որ բարբաջանքներ 2016-ի ապրիլյանի և 2020-ի հուլիսյանի տարբերությունների վերաբերյալ:

Տարբերությունները Ապրիլյանի և այս օրերի բախումների միջև իրոք հսկայական են։

Նախ՝ 2016 թվականին թիկունքում հանգիստ ու խաղաղ կյանք էր, նաև մարդիկ սոված և հիվանդ չէին կոտորվում։

Երկրորդ` այժմ Ադրբեջանի հարձակման և մարտերի մասշտաբներն անհամեմատ փոքր են։

Երրորդ` 2016-ին վարչապետի ընտանիքի անդամները խաղաղություն չէին մուրում թշնամուց, իսկ նախագահը` թշնամու համար ականջահաճո և ուղղորդող հարցեր չէր ուղղում Պաշտպանության նախարարին, նաև իր երեխաներին պատերազմի ֆոնին չէր գովազդում։

Չորրորդ` 2016-ին բանակաշինությունը ժամկետանց ելակ ուտելու, և ընդհանրապես սնվելու հետ չէր ասոցացվում։

Հինգերորդ` 2016-ին ընդդիմությունն ամենաստոր հակահայ դրսևորումներն էր ցույց տալիս, իսկ այժմյան ընդդիմությունը Հայաստանի կողմից է, և մեր բանակի գեներալների մասին ստորություններ չի տարածում։

Վեցերորդ` իշխանամերձ շրջանակներն Ադրբեջանի զոհերի համար չէին ողբում։

Յոթերորդ` քաղաքական իշխանությունն ու մերձիշխանավորները չէին ձգտում բանակի և զինվորականների հաղթանակներն իրենց վերագրել։

Ութերորդ` 2016-ին իշխանությունը երբեք չէր պառակտում ժողովրդին։

Եվ վերջինն ու ամենակարևորը` այնպիսի բանակ էր ժառանգվել 2018-ին, որ նույնիսկ հրամանատարների հեղինակազրկման, քրեական հետապնդման ու անձնակազմի բարոյալքմանն ուղղված իշխանական ողջ գործիքակազմի շուրջ երկու տարի վայրի կիրառման պայմաններում բանակը մնացել է մարտունակ:

Այ սրանք են ապրիլյանի և հուլիսյանի իրական տարբերությունները:

Հ.Գ. Այնպես որ թույլ թողեք ձեզ, ծերուկներ, ձեր գնացքը գնացել է: