Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր


08:28 , 17 հուլիս, 2020

Shantwnews.am-ը գրում է․

Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ կրելը դարձնել պարտադիր:

Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 173 հազար դեպք, որից շուրջ 30 հազարը՝ մահվան ելքով: