Բոլոր տվյալները կան՝ հիմնավոր հետեւություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է. ՄԻՊ (Photo)


10:24 , 16 հուլիս, 2020

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։

Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետակոծումն իրականացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր՝ հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է։

Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

Բացարձակ դատապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։