Starnews.am-ը գրում է․
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ծաղկավոր զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածքով է, հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ակնոց ու նուրբ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։