Անհանգստություն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ. «5-րդ ալիքի» տնօրեն


12:49 , 13 հուլիս, 2020

Հրավիրում եմ «ՄԻՊ»-ի` Arman Tatoyan, «ՀԺՄ»-ի` Satik Seyranyan, «Մեդիա պաշտպան» կազմակերպության՝ Aghasi Yenokyan, ՀՀ Դատախազության՝ Gor Abrahamyan, ուշադրությունը ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ ակնհայտ վիրավորական արտահայտությունների վերաբերյալ: Որպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն՝ անհանգստություն եմ հայտնում նրա կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ և ձեռնպահ մնալով մեր կողմից համարժեք պատասխանի հնչեցմանը՝ ակնկալում եմ վերը նշված կազմակերպությունների վերաբերմունքը Հանրային խորհրդի նախագահի պահվածքին: