Ապրիլյանին ընդդիմությունը իշխանության հետ համախմբված չէր․ այդ օրերին ընդդիմության տարածած ապատեղեկատվության տակից 4 տարի փորձում ենք դուրս գալ


11:59 , 13 հուլիս, 2020
Թարգեք էդ դիսկուրսը, իբր Ապրիլյանին ընդդիմությունը իշխանության հետ համախմբված էր, իսկ հիմա շահարկում ա լարվածությունը։ Ապրիլյանի ժամանակ ընդդիմության տարածած ապատեղեկատվության տակից 4 տարի փորձում ենք դուրս գալ՝ զենքի ու սնունդի պակաս, բահերով կռվել, Խաչատուրովի բիլիարդ (որը էլի հիշել են տղու հաջողության ֆոնին), Ռուսաստանի հետ պայմանավորված պատերազմ ու լիքը այլ միֆեր: Այդ ամենը Ապրիլյանի հանձնաժողովը չնայած որ հերքեց, բայց, մեկ ա, հանրային ընկալման մեջ էդ միֆերը տենց էլ մնացին։ Ու հա, էդ միֆերը տարածողներից շատերը հիմա իշխանություն են։