Իտալիան արգելել է 13 երկրից ժամանողների մուտքն իր երկիր․ Հայաստանն այդ ցուցակում է


11:56 , 10 հուլիս, 2020

Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի», հայտնում է Ռոյթերսը։

Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

Մենակ կարդացեք էն երկրների անունները, որոնց հետ մենք մի ցուցակում ենք: