«Իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն իրավունք չունի նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից»․ Արսեն Բաբայան


02:52 , 10 հուլիս, 2020

Դիտեցի ոստիկանության տարածած տեսանյութը, որտեղ անհարկի բերման ենթարկված աղջիկն ասում է, որ արհամարհած ունի օրենքը...

Իսկ ի՞նչ էիք ակնկալում այդ աղջկանից:

Քաղաքական իշխանությունը, բացահայտ արհամարհած ու թքած ունենալով Սահմանադրության և ողջ օրենսդրության վրա, մի՞թե այլ սպասելիք պիտի ունենար:

Այդ աղջկան քննադատելու իրավունք չունեն իշխանական այրերն ու նրանց աջակիցները: Այդ աղջկան կարող եմ քննադատել ես: Կարող եմ և դատապարտում եմ օրենքն արհամարհած ունեցող ցանկացած անձի, բայց կրկնում եմ՝ իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն ու նրանց պաշտպանողներն իրավունք չունեն նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից: