Երևանի փողոցները կանգնած են «խեղդվելու» վտանգի առաջ. վարորդները՝ սպասվող փոփոխության մասին (Video)


14:13 , 9 հուլիս, 2020

Lurer.com-ը գրում է․

2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ըստ որի, Երևան քաղաքի ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ: Այս փոփոխությունը հիմնականում միտված է երթևեկության անվտանգության բարելավմանը և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը:

Փոփոխության ենթակա ճանապարհահատվածներն են՝

1.Իսակովի պողոտա

2.Թբիլիսյան խճուղի

3.Մոնթե Մելքոնյան փողոց

4 Աճառյան փողոց

5. Դավիթ-Բեկի փողոց

6. Մյասնիկյան պողոտա

7. Սարալանջի պողոտա

8. Աշտարակի խճուղի

ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց հարցում անցկացնել վարորդների շրջանում՝ պարզելու որքանով է իրենց սրտով սպասվելիք փոփոխությունը: