Համաճարակը կանցնի-կգնա, ու չեն էլ իմանա, որ էդ անտեր դիմակը ոչ ոք չէր փոխում ու չէր դնում, երբ ոստիկան չկար


10:11 , 9 հուլիս, 2020

Մեկ-մեկ հիվանդներ են լինում, որ գալիս են կրկնակի կոնսուլտացիայի, նայում եմ նշանակածս դեղատոմսին ու դիմում հիվանդին.
- Հը՞, ինչպե՞ս եք Ձեզ զգում, ի՞նչ գանգատներ կան։
- Լավ եմ, բժիշկ ջան, լրիվ խնդիրներս անցել են, կարելի է ասել՝ լրիվ լավացել եմ։ Բայց մի բան պիտի ասեմ, բժիշկ ջան։
- Ասացեք, խնդրեմ։
- Ոչ մի դեղ չեմ խմել։

Այ էդպես էլ համաճարակը կանցնի-կգնա ու չեն էլ իմանա, որ էդ անտեր դիմակը ոչ ոք չէր փոխում, չէր դնում, ինչպես հարկն է, ու ընդհանրապես չէր դնում, երբ ոստիկան չկար։