«Ի՞նչ ենք խոստացել արևմուտքին, որ աչք են փակում օրենքի բացահայտ ոտնահարումների վրա». Երվանդ Վարոսյան


01:25 , 9 հուլիս, 2020

Ի՞նչ ենք խոստացել արևմուտքին, որ աչք են փակում օրենքի բացահայտ ոտնահարումների վրա: Խոստացվածն արդյո՞ք բխում է մեր ազգային ու պետական շահերից։

Թեև ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցառում կիրառելու միջնորդության մերժումն անսպասելի չէր, քանի որ, կոպիտ ասած, կյանքի ու մահվան հարց չկար օրակարգում, բայց, միևնույն է, վերը նշված հարցերը կան, ու պատասխանները չեմ կարծում, թե ոգևորող լինեն։