Աստված մի արասցե, եթե ավելի վտանգավոր իրավիճակներ լինեն երկրում․ 12000 մահճակալով անգամ 1 քաղաքի երկրաշարժի հետևանք չեք կարող չեզոքացնել


13:05 , 7 հուլիս, 2020
Աստված մի արասցե, բայց էս վիրուսից ավելի ու ավելի վտանգավոր իրավիճակներ կարող են լինել երկրում, որից երբեք ու երբեք ապահովագրված չենք։ Վախենում եմ պատկերացնել՝ առողջապահական ենթակառուցվածքների նման դեֆիցիտի պայմաններում ինչ դառը հետևանքներ կարող են լինեն։ Մարդկանց գրպանը քերելուց առաջ մտածեք սրա շուրջ։ Ընդամենը 12000 մահճակալային ֆոնդ․ դուք պատկերացնում եք՝ դա ի՞նչ է։ Դա հավասար է չլինելուն։ Այդ ֆոնդով անգամ մեկ քաղաքի մասշտաբով երկրաշարժի հետևանք չեք կարող չեզոքացնել։