Դատավորներն իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում, հո ծաղրածու չե՞ն դառնալու ձեր ձեռքերում


14:45 , 6 հուլիս, 2020

Ամենամեծ զավեշտներից մեկն էլ էն է, որ երբ այս կամ այն դատավորը տարբեր գործերի առնչությամբ քաղաքական իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ է կայացնում, միանգամից արթնանում են սպասարկու լրատվամիջոցները ու սկսում են «շարել»․ «․․․․ՇՏԱՊ․․․․ ահա թե ո՞վ է դատավոր X-յանը, տեսեք, թե ինչ կենսագրություն և ունեցվածք ունի»:

Վերջ տվեք էդ թաթալաբազություններին, դատավորի մի քանի միլիոն դրամի ունեցվածքն ի՞նչ կապ ունի ձեր փնթի կարած գործերի հետ։ Մարդիկ իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում, հո ծաղրածու չե՞ն դառնալու ձեր ձեռքերում․․․