«Դուք երբեք չեք հասնի ձեր ուզածին, եթե սկսեք քար շպրտել ամեն հաչող շան վրա». Ուինսթոն Չերչիլի 13 սուր մտքերը, որոնք կսովորեցնեն ձեզ ճիշտ ապրել


11:34 , 6 հուլիս, 2020

Աշխարհի ամենահայտնի ու խարիզմատիկ քաղաքական գործիչը միշտ է փայլել իր սուր մտքով ու սարկաստիկ մտածողությամբ։

Մենք առաջարկում ենք ծանոթանալ Ուինսթոն Չերչիլի մտքի գոհարներին, որոնք կսովորեցնեն ձեզ ճիշտ ապրել։

1. Եթե դու անցնում ես դժոխքի միջով, ուրեմն դու ճիշտ ճանապարհի վրա ես։

2. Յուրաքանչյուր ճգնաժամ տալիս է նոր հնարավորություններ։

3. Դու ունես թշնամինե՞ր. հրաշալի է, ուրեմն դու ինչ-որ բանի ես հասել քո կյանքում։

4. Հաջողությունը մի դժբախտությունից դեպի մյուս դժբախտություն քայլելու ունակությունն է` չկորցնելով սեփական լավատեսությունը։

5. Հիմարը նա է, ով երբեք չի փոխում իր կարծիքը։

6. Երբ լռում են արծիվները, խոսում են թութակները։

7. Իշխանությունը թմրանյութ է։ Մի անգամ փորձողը ընդմիշտ վարակվելու է նրանով։

8. Մի ցանկացեք առողջություն ու հարստություն, այլ ցանկացեք հաջողություն։ «Տիտանիկի» վրա բոլորն առողջ էին ու հարուստ, սակայն նրանցից քչերն էին հաջողակ։

9. Սուտը հասցնում է շրջել ամբողջ աշխարհով, մինչդեռ ճշմարտությունն այդ ընթացքում հասցնում է միայն իր տաբատը հագնել։

10. Մարդիկ կարողանում են գաղտնիքներ պահել միայն այն ժամանակ, երբ դրանք չգիտեն։

11. Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ ներքևից են նայում, կատուները՝ վերևից, և միայն խոզերն են, որ նայում են մեզ հավասարի նման։

12. Պետությունը ղեկավարելը 4 երեխա դաստիարակելուց ավելի հեշտ է։

13. Դուք երբեք չեք հասնի ձեր ուզածին, եթե սկսեք քար շպրտել ամեն հաչող շան վրա։