Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի. Արարատ Միրզոյան


15:48 , 5 հուլիս, 2020

1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։