Գույքահարկի վերանայմանը ընդհանուր առմամբ դեմ չեմ, բայց դատարկ հողի մասով «պերեբոռ» է տեղի ունեցել


15:30 , 5 հուլիս, 2020
Տարիներ առաջ մահացավ մեր հարևաններից մեկը` միայնակ կին էր: Տունը կտակել էր իր հարազատներից մեկին, որը կյանքի վերջին տարիներին խնամուր էր իրեն: Այդ բարեկամն իր տունն ուներ ու այս բնակարանը վաճառքի էր դրել: Սկզբում տան համար ցանկանում էր ստանալ 60000$, 2տարի անց, երբ հասկացավ, որ այդ գնով չի վաճառվում, իջացրեց 55000$: Այդ գնով էլ չվաճառվեց և ի վերջո, շաբաթներ առաջ վաճառեց 48000$-ով: Իսկ հիմա հարցը` գուշակեք, թե որքա՞ն է կազմել այդ բնակարանի դեպի ներքև մոտարկված շուկայական կադաստրային արժեքը:)
Հ.Գ. Գույքահարկի վերանայմանը ընդհանուր առմամբ դեմ չեմ, բայց դատարկ հողի մասով «պերեբոռ» է տեղի ունեցել` վերանայելու կարիք կա: