Եկատերինա II-ին նվիրված սերիալը երկարաձգվել է


03:48 , 4 հուլիս, 2020

Hulu սթրիմինգային ծառայությունը կնկարահանի ռուսական Եկատերինա II կայսրուհու մասին պատմող կատակերգական սերիալի երկրորդ սեզոնը, հաղորդում է Deadline-ը:

Նոր սեզոնի պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հաղորդվում: Hulu-ի ներկայացուցիչների խոսքերով ՝ սերիալը դարձել է ամենահանրաճանաչ կատակերգական շոուն: Նոր սեզոնը բաղկացած կլինի տասը էպիզոդներից, մանրամասները դեռ չեն բացահայտվում:

Սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է մայիսի 15-ին: