Զարմանքս պայմանավորված էր նրանով, որ վերջին չորս շաբաթվա ընթացքում դեսպան Մինասյանին որևէ նոր մեղադրանք չի առաջադրվել


18:58 , 3 հուլիս, 2020

ՓԱՍՏԻՆՖՈ-յին առավոտյան տրված հարցազրույցում նշեցի, որ որևէ տեղեկություն չունեմ ոչ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդության մասին, ոչ էլ առավել ևս նրա մասին, որ այդ <<ենթադրյալ>> միջնորդությունը մակագրվելու է դատավոր Վահագն Մելիքյանին։
Զարմանքս պայմանավորված էր նրանով, որ վերջին չորս շաբաթվա ընթացքում դեսպան Մինասյանին որևէ նոր մեղադրանք չի առաջադրվել, իսկ կալանքը վերացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան։
Երկու րոպե առաջ դատավորի կազմից տեղեկացա, որ այսօր դատավոր Վահագն Մելիքյանը քննելու է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ այսօր օրվա երկրորդ կեսին ներկայացված միջնորդությունը։

Կից նյութն այստեղ