Հյուսիսային Կորեայի առաջնորդը բացատրել է, թե ինչու երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան


09:53 , 3 հուլիս, 2020

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը բացատրել է երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի բացակայությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Մենք 100 տոկոսով սահմանափակում ենք չարորակ վարակի ներթափանցումը մեր տարածք և պահպանում ենք կայուն հակահամաճարակային իրավիճակը»,- նշվում է հաղորդագրությունում:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ ԿԺԴՀ-ում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման որևէ դեպք:

Ապրիլի վերջին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայից Չինաստանի կողմ փախուստի է դիմել տղամարդ: Սահմանը հատելիս նրան կրակել էին, իսկ հիվանդանոցում նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: