Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8. Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է


23:24 , 2 հուլիս, 2020
Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD…)։ Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։