Քանյե Ուեսթն ու Թրեւիս Սքոթը ներկայացրել են տեսահոլովակը, որում նկարահանվել է Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը (Video)


19:16 , 1 հուլիս, 2020

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեեսթը հրապարակել է «Wash Us In The Blood» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ստեղծվել է Թրեւիս Սքոթի հետ համատեղ։ Երաժշտական տեսահոլովակը կազմված է թխամորթ արտիստների կենդանի ելույթներից, բողոքի ակցիաների կադրերից, հիվանդանոցներում 3D գրաֆիկայով սիրողական նկարահանումներից։

Քանյեն այս կերպ անդրադարձել է ԱՄՆ-ում կատարված իրադարձություններին, մասնավորապես ռասիզմի դեմ պայքարին։ Տեսահոլովակի վերջում հայտնվում է Քանյեի ու Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը։