Մինչև իշխանությունները վերջնականապես խճճվում են Սահմանադրության ոչնչացման իրենց հորինած մեխանիզմների իրագործման անշնորհակալ գործի մեջ, մենք փորձենք հասկանալ, թե այս աբսուրդային քաղաքական իրավիճակում ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում արցախյան հիմնախնդրի ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ թե՛ համանախագահների ֆորմատով «կոնսուլտացիաներ» են եղել, թե՛ կրկին տեղի ունեցավ շփում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ֆորմատով։
Հիմա կրկին ստիպված եմ հնչեցնել այն շատ պարզ և տրամաբանական հարցերը, որոնց շուրջ այդպես էլ հստակ պատասխան չստացանք․
1. Ո՞ր փուլում է գտնվում բանակցային պրոցեսը։ Շատ պարզ հարց։Հ.Գ. Կրկնեմ. միակ դիրքորոշումը, որը կբերի արցախյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման, այն է, որ հայ ազգն արդեն լուծել է արցախյան հարցը, և մենք չունենք իրավունք՝ Արցախի դե ֆակտո կայացած անկախությունը դարձնելու բանակցությունների առարկա, միակ մեր նպատակը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակը վերածել միջազգային՝ դե յուրե ճանաչվածության։
Ա՛յ, դե յուրե միջազգային լեգիտիմիզացիայից հետո Արցախի Հանրապետությունը ում հետ կուզի, կբանակցի։
Մնացածը անիմաստ և վտանգավոր խաղեր են։