Հեղափոխության պատրանքները սպառվում են, վարչապետի ամեն մի խոսքն այլևս թվում է անիրագործելի


14:20 , 1 հուլիս, 2020

Վարչապետ Փաշինյանի «մարգարեական» կանխատեսումները կորոնավիրուսային հեղափոխության կապակցությամբ շատ ավելի արագ են իրականություն դառնում, քան կարելի էր սպասել: Իրավիճակը վատթարանում է օր օրի, կառավարությունը շարունակում է անդրդվելի մնալ անզորության և անօգնականության հարցում:

Միջազգային ֆինանսական կառույցները շարունակաբար վատացնում են իրենց կանխատեսումներն ու գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ: Համաշխարհային բանկը վերջին գնահատականում հրաժարվել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումներից և այլևս կանխատեսվում է 2,8% տնտեսական անկում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի սպասումներն առավել հոռետեսական են: Եվրոպական բանկը կանխատեսում է մինչև 3.5% անկում, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է գործազրկության 19% աճ:

Ներկա իշխանությունների տոտալ անճարակության պայմաններում իրավիճակի շտկում անկալելը դառնում է ուղղակի պարզամտություն: Հեղափոխության պատրանքները սպառվում են, վարչապետի ամեն մի խոսքն այլևս թվում է անիրագործելի: