Երեսփոխանի լրատվամիջոցն այդպես էլ երբեք որևէ ճիշտ տեղեկություն չհրապարակեց․ Արսեն Բաբայան (Photo)


12:49 , 28 հունիս, 2020

Իշխանության կցորդ, 37-ի մատնիչ, զինծառայությունից փախնելու համար դատապարտված մի «անկախ» երեսփոխանի լրատվամիջոցն այդպես էլ երբեք որևէ ճիշտ տեղեկություն չհրապարակեց:

Այս անհեթեթությունն էլ հերթական ստերից է, որում մասնագիտացել է այդ երեսփոխանը:

Մեր քաղաքական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել ու խորացել: Մենք ԲՀԿ-ի և մեր մյուս գործընկերների հետ շատ ավելի վճռական ենք դարձել այս իշխանությանը րոպե առաջ հեռացնելու գործում և վստահաբար հասնելու ենք մեր ստանձնած կարևորագույն հանձնառությանը:

Հ.Գ. այս լրատվամիջոցն այնքան է մասնագիտացել կեղտոտ ստեր տարածելու մեջ, որ նույնիսկ լրատվամիջոցի սեփականատերն է հերքում իր լրատվամիջոցում իր մասին գրված նյութը: