Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է կիպ բոդիով՝ առանց ներքնազգեստի (Photo)


05:50 , 27 հունիս, 2020

Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ, ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը բաց տեսարաններով ֆոտոսեսիա է կազմակերպել: Համարձակ կադրերում նա ներքնազգեստի սեփական Skims ապրանքանիշի կիպ հանդերձանքով է: Լուսանկարները Քիմը հրապարակել է իր «Ինստագրամ»-ի էջում:

39-ամյա աստղը տարբեր կեցվածքներ է ընդունում՝ մարմնագույն բոդի հագած:

Քիմ Քարդաշյանը փորձել է նաև մարմնագույն երանգով ներքնազգեստ՝ բաղկացած կրծկալից և  բարձր իրանով կիսավարտիքից:

Նա գրել է, որ շուտով սկսելու է իր ապրանքանիշի ամառային նոր հավաքածուի վաճառքը:

Երկրպագուները գնահատել են աստղի գրավչությունը և նրա նոր մոդելները: Հրապարակումը ստացել է ավելի քան 3 մլն հավանում  և գրեթե 18 հազար մեկնաբանություն: