Կոլումբիայի շրջանը հնարավոր է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը․ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել


08:28 , 27 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր կայացած քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել ԱՄՆ-ում ևս մեկ նահանգ ավելացնելուն։ Քվեարկության հեռարձակումն իրականացրել է Ստորին պալատի կայքը։

Նշվում է, որ կողմ է քվեարկել 232, դեմ՝ 180 կոնգրեսական։

Այսպիսով՝ Կոլումբիայի շրջանը հնարավոր է դառնա 51-րդ նահանգը։ Այժմ առաջարկը կքննարկի Սենատը։