«Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը, hատկապես, երբ տառն ավելի շուտ ոգու կողմն է, քան ստորակետի». Անդրանիկ Թևանյան


01:24 , 26 հունիս, 2020

Սահմանադրության տառի համաձայն՝ 26,4-ն ավելի շուտ 26 է, քան 27, այսինքն՝ չի կազմում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, իսկ ահա Սահմանադրության ոգին հուշում է, որ չբավականացնող 0,6-ը չի կարող ավելի կարևոր լինել, քան 26 պատգամավորի ձայնը, ուստի փոքրամասնության իրավունքների պաշտպանության համար 26,4-ը պետք է «կլորացվի» հօգուտ 26–ի։

Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը։ Հատկապես, երբ տառն ավելի շուտ ոգու կողմն է, քան ստորակետի։