ՍԴ նախագահը պաշտոնանկ կլինի, Թոխյանի, Գյուլումյանի եւ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից. Փաշինյան


20:52 , 25 հունիս, 2020

ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։

Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։

Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից։