Պետականության իրավական հիմնասյունը՝ Սահմանադրական Դատարանը, այսուհետ ծառայեցվելու է ապազգային իշխանության շահերին


21:16 , 24 հունիս, 2020
Պետականության իրավական հիմնասյունը՝ Սահմանադրական Դատարանը, այսուհետ ծառայեցվելու է ապազգային իշխանության շահերին։ Սա հակապետական գործընթաց է, որի մեկնարկը տվեց ԱԺ-ի քայլածների ձեռամբ, «ընդդիմադիր» ԼՀԿ-ի խուսափողական սատարմամբ և նախագահ Արմեն Սարգսյանի լռելյայն համաձայուն-ստորագրմամբ։ Սա պետականության կորստի ուղիղ ճանապարհն է, որը գծվեծ վերոնշյալների կողմից։ Այսպիսով կանաչ լույս վառեցին մենիշխանության, հակաօրինական գործընթացների, հակաժողովրդավարական և հակազգային ծրագրերի առաջ։
Բայց... ինչպես միշտ Նիկոլը ամեն ինչին սեփական երևակայության պրիզմայից է նայում և մոռացել է, որ այլևս չունի խաբված ժողովրդի աջակցությունը։
Մոռացել են, որ այլևս բոլորին պարզ է, որ իրենք «ստամբուլյան» գաղափարակիրներ են, ադրբեջանասեր, ալիևասեր «խաղաղարարներ» են, սոցիալ-տնտեսական և առողջապահական կրիզիսներ ստեղծողներ և վերջապես՝ ամեն ինչում ժողովրդին մեղադրող իշխանազավթ պոպուլիստներ, որոնց միակ գերակայությունը սեփական շահն է և այն ապապետական և հայատյաց ծրագրերը, որի համար զավթել են իշխանությունը։
Օրհասական պահերին ԱԶԳԸ համախմբվելու Աստվածային ուժ ունի, վստահ եմ, որ այս անգամ էլ ենք հաղթելու մեր միասնականությամբ։