Ո՞րն է Ձեր իրական առաքելությունը, Mr. President


20:51 , 24 հունիս, 2020

Երբ մարդն ինքնակամ ստորագրում է օրենք, որով ինքն իրեն զրկում է օրենք ստորագրելուց, պատճառը կարող է լինել շատ ավելի խորքային, քան մենք տեսնում ենք։

Շատերն այսօր քննադատեցին, զարմացավ, վրդովվեցին, հրաժարականի հետ համեմատեցին այս ստորացուցիչ օրենքի ինքնակամ ստորագրումը, ընդ որում՝ հապճեպ և շատ ուշ ժամի։

Ինձ համար պարզ է մի բան՝ Արմեն Սարգսյանն ունի շատ ավելի ծանրակշիռ պատճառ ՀՀ նախագահի պաշտոնում մնալու համար, նա ունի շատ ավելի լուրջ միսսիա, քան արժանապատվություն և ինքնասիրությունն է։