ՀՀ վարչապետը և նախագահը՝ որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ


09:10 , 24 հունիս, 2020

Վերջին զարգացումներին՝ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի կողմից հապշտապ ընդունված եւ ստորագրված հակասահմանադրական օրենքներին ի պատասխան՝ ՍԴ-ն պետք է եւ պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաեւ, ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ունենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։ ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը՝ որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումներով։

Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում անձամբ կլինեմ ՍԴ-ի մոտ՝ զոմբիների կողմից ՍԴ-ն հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար։