«Այս մարդը դարձել է Հայաստանի դեմ իրականացվող քաղաքական դիվերսիայի բութ գործիքը». Անդրանիկ Թևանյան


01:46 , 24 հունիս, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23-ին նշել է իր ծննդյան օրն ու շտապել հունիսի 24-ի թվագրությամբ, այսինքն՝ դեռ լույսը չբացված, գիշերով, գաղտագողի, մթության քողի տակ ստորագրել սեփական լիազորությունները նվազեցնող օրենքը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման «հռչակագիրը»։

Դատելով ամենից, եթե ԱԺ-ում ընդունվի օրենք Արմեն Սարգսյանին գնդակահարելու մասին, նա կստորագրի, միայն թե քաղաքացիության «բարաթը» չուզեն, և միայն թե իր բիզնես շահերը պաշտպանվեն։

Այս մարդը դարձել է Հայաստանի դեմ իրականացվող քաղաքական դիվերսիայի բութ գործիքը, նաև կոլեկտիվ հանցագործության օղակներից մեկը։

Սա եզակի երևույթ է քաղաքականության մեջ։ Մարդը բողոքում է, թե բա՝ Սահմանադրությամբ լիազորություններ չունեմ, ինձանից ի՞նչ եք ուզում, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ։

Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիներին ու մեր պետությանը։