Չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը


18:16 , 23 հունիս, 2020

Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է գործազրկությունը (չնայած ես համոզված եմ, որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է, քան 71000-ը)։

Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում․ քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։

Կարծում եմ, որ, ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սանձարձակ քաղաքական հետապնդումները մեր նկատմամբ։ Սակայն հաշվի առնելով նաև իշխանության չափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն՝ կանգնեցնելու ռեպրեսիվ գործողությունների մեքենան։