Ջեններ քույրերը նկարահանվել են բաց տեսարաններով գովազդում


08:05 , 23 հունիս, 2020

Քայլի և Քենդալ Ջեններները գայթակղիչ հագուստով նկարահանվել են գովազդում: Հոլովակը նկարահանված է նրանց համատեղ թողարկած կոսմետիկայի շարքի համար:

Քույրերի մասնակցությամբ գովազդային հոլովակը հայտնվել է Քայլիի Instagram-ի էջում: Կադրերում նրանք փախչում են լրագրողներից: Գովազդում օգտագործվել է ռեփեր Թրեվիս Սքոթի թրեքը:

Մեկ օրում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 10 մլն դիտում ու բազմաքանակ մեկնաբանություններ: