ԱՀԿ-ի տնօրենը կոչ է արել ավելացնել դեքսամետազոնի արտադրությունը COVID-19-ի դեմ


03:32 , 23 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Տվյալ պահին հարկավոր է կենտրոնանալ դեքսամետազոնի արտադրությունն ավելացնելու վրա, որը ցույց է տվել իր արդյունավետությունը նոր կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ հարկավոր է դեղամիջոցը հավասար բաշխել աշխարհում։ Նա հավելել է, որ դեղամիջոցը թանկ չէ, իսկ դրա արտադրողներից շատերը վստահ են, որ կարող են ավելացնել արտադրությունը։

Նշենք, որ Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում մինչև օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.106.286-ի, որոնցից 471.680-ը մահացել է, 4.879.462-ը՝ բուժվել։