Եթե ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չդիմեն Սահմանադրական դատարան՝ այսօր ընդունված խայտառակ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու, ապա պարզ է դառնում, որ իրենք ընդդիմություն չեն


17:03 , 22 հունիս, 2020

Հասել ենք բեկումնային պահի։ Արդեն պարզ է, որ իշխող ուժի բոլոր պատգամավորները շուտով կկանգնեն դատարանի առջև։

Բայց... Այսօր ունենք պատմական հնարավորություն՝ ի վերջո հասկանալու՝ արդյոք ԱԺ-ում ընդդիմությունն իրական է, թե ոչ։ Եվ այսպես, եթե ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չդիմեն Սահմանադրական դատարան՝ այսօր ընդունված խայտառակ օրենքի Սահմանադրականությունը վիճարկելու, ապա պարզ է դառնում, որ իրենք ընդդիմություն չեն։ Չդիմելու ցանկացած պատճառաբանություն լինելու է կեղծ և սուտ։ Դե, ձեզ տեսնենք, հարգելի ընդդիմադիրներ։