Հարգելի իշխանություն, միշտ հիշեք, որ դուք էլ հավերժ չեք. դուք այսօր, քաղաքական շահից դրդված, ոտնատակ եք տալիս ՀՀ սահմանադրությունը


13:38 , 22 հունիս, 2020

Հարգելի իշխանություն, մի բարի խորհուրդ ձեզ։ Հիշեք, միշտ հիշեք, որ դուք էլ հավերժ չեք։ Բոլորս փոփոխություններ ուզում ենք, բայց այդ փոփոխություններին անօրինական քայլերով հասնելը հղի է լիքը վտանգներով։
Վերանայեք ձեր քայլերն ու գործողությունները, որովհետև վաղը էսօրվա դատվողների կարգավիճակում կարող եք և դուք լինել։

Դուք այսօր, քաղաքական շահից դրդված, ոտնատակ եք տալիս ՀՀ սահմանադրությունն ու օրինականությունը։