Շատ խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հեղաշրջման է գնում ֆաշիստական հարձակման օրը


12:34 , 22 հունիս, 2020

Շատ խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հեղաշրջման է գնում հունիսի 22-ին՝ ֆաշիստական հարձակման օրը: Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցակիցները նույն ինքնավստահությունն ու ցինիզմն ունեն, ինչ 1941-ի այս օրերին Հիտլերն ու նրա մարդակերները: Այս գործընթացի վերջն էլ հայտնի է՝ «Բեռլինի առում» և «Նյուրնբերգյան դատավարություն»: Իսկ այս միջանկյալ փուլը ազգային-ազատագրական, եթե կուզեք, ֆիդայական, եթե կուզեք, պարտիզանական պայքարի ժամանակներ են: Սահմանադրական հեղաշրջման բոլոր, կրկնում եմ, բոլոր մասնակիցները պետք է ականջներին օղ անեն, որ իշխանազավթման համար պատասխանատվության են ենթարկվելու: Հավատացեք, սրանք դատարկ խոսքեր չեն: Սահմանադրական հեղաշրջման բոլոր մասնակիցները թող հիմա նայեն «Նյուրնբերգյան դատավարության» կադրերն ու իրենք իրենց խղճան:

#Պետություն_քանդողները