Սա եզակի շանս է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար՝ ապացուցելու, որ իրենք իրական ընդդիմություն են


12:01 , 22 հունիս, 2020

Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։

Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։

Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ՝ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները։

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ հինգերորդով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար՝ ապացուցելու, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո։