Կորոնավիրուսի 491 նոր դեպք և 6 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը` 12.729


00:09 , 22 հունիս, 2020

Factor.am-ը գրում է․

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 491 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 491 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 283 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 6 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12.729 է, 6.799 մարդ առողջացել է, 154 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 5.776 հիվանդ կա: