Shantnews.am-ը գրում է․
Համավարակի պատճառով կարանտինային միջոցառումների ընթացքում գլոբալ աղտոտվածության մակարդակի կտրուկ անկումը պետք է բարձրացնի մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այդ մասին հայտնում է Reuters- ը:
«Սահմանափակումները հանգեցրել են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազմանը և մեզ հնարավորություն տվել նորից տեսնելու շատ վայրերի գեղեցկությունը», – ասել է նա:
Հռոմի պապը կոչ է արել մարդկանց ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել ևսահմանափակող միջոցների վերացումից հետո հոգ տանել «ընդհանուր տան» մասին: