Բա ինչպե՞ս չասենք, որ այսօր աշխարհում հայրությունը և հայրերին գնահատելու օր է


19:49 , 21 հունիս, 2020

Բա ինչպե՞ս չասենք, որ այսօր աշխարհում հայրությունը և հայրերին գնահատելու օր է:

Որքա՞ն կարևոր են մեզ համար մեր հայրերը և որքա՞ն կարևոր հայր ենք մենք մեր երեխաների համար. բառերով հաճախ չես բացատրի։

Հայրերը կատակով գանգատվում են, թե իրենց իրավունքները «խախտվում» են պակաս ուշադրությունից, բայց եթե հաշվի ենք առնում որքան մեծ է մոր, կնոջ դերը երեխային պաշտպանելու ու անհոգ մանկություն պարգևելու, նրան դաստիարակելու հարցում, ամեն ինչ արժանանում է արդարացի հավասարակշռության։

Այնպես, որ հարգելի՜ հայրեր, ձեր իրավունքները պաշտպանված են:)