Չինաստանը հրապարակել է Պեկինում հայտնաբերված COVID-19 գենոմի տվյալները


08:28 , 20 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Չինաստանը բացահայտել է և ԱՀԿ-ին փոխանցել կորոնավիրուսային գենոմի տվյալները, որը հայտնաբերվել է Պեկինի շուկայում, որտեղ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել վարակի բռնկում:

ՉԺՀ- ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է ոչ միայն Պեկինի հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսի գենոմը, այլև COVID-19 գենը, որը հայտնաբերվել է շրջակա միջավայրում:

«Սրա հետ մեկտեղ, կենտրոնը փոխանցել է համաճարակաբանական իրավիճակի և վիրուսի գենոմի մասին տվյալները միջազգային հանրության կողմից ընդհանուր օգտագործման համար», – մեջբերում է РИА Новости-ն: