Լուկաշենկոն Հաղթանակի զորահանդեսին կմասնակցի որդիների հետ


06:27 , 20 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էսմոնտը հայտարարել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ներկա կլինի որդիների հետ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

Նրա խոսքերով՝ նախագահի որդիները նրա հետ տրիբունայում են լինելու: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն ընդունել էր Ռուսաստանի հրավերը՝ ներկա լինելու Մոսկվայի միջոցառմանը:

Ռուսաստանում Հաղթանակին նվիրված զորահանդեսը 2020թ. մայիսի 9-ից տեղափոխվել էր հունիսի 24-ին։