Եթե ոստիկանը մոտենում ու դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ է հարցնում, ուրեմն այդ քաղաքացուն դիտարկում է որպես տուգանքի մատերիալ


13:39 , 19 հունիս, 2020

Քիչ առաջ երկրորդ դեպքի մասին լսեցի, երբ ոստիկանը փողոցում մոտենում է դիմակ կրող քաղաքացուն և փաստաթղթեր ստուգում, այսինքն՝ այդ ոստիկաններին, փաստորեն, ավելի շատ հետաքրքրում է քաղաքացու դիմակ կրել/չկրելու հարցը, այլ այն՝ արդյո՞ք մոտը անձը հաստատող փաստաթուղթ կա, թե ոչ։

Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Բա ի՞նչ է այդ դեպքում, «հարգելի» իշխանություններ։ Եթե ոստիկանը մոտենում ու դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ է հարցնում, ուրեմն որպես ի՞նչ է դիտարկում այդ քաղաքացուն նա։ Իմ մտքին, «տուգանքի մատերիալ» արտահայտությունից զատ, ուրիշ բան չի գալիս։ Կարո՞ղ է հուշեք, մի թավշյա տերմին հորինեք դրա փոխարեն, հը՞, պարոն վարչապետ։