Նոր թափ է ստանում ԱՄՆ ճնշումը Չինաստանի նկատմամբ կրոնի ազատության ոլորտում


10:41 , 19 հունիս, 2020

Թրամփը ստորագրել է «Ույղուրների իրավունքների պաշտպանության ակտ» օրենքը: ԱՄՆ Կրոնի միջազգային ազատության հանձնաժողովը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«20 տարի շարունակ հանձնաժողովը բարձրաձայն հնչեցրել է տագնապ Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից միլիոնավոր ույղուր և այլ մուսուլմանների թիրախ դարձնելու գործողությունների վերաբերյալ: Հանձնաժողովը դատապարտել է համակենտրոնացման ճամբարները, որտեղ ույղուրներն ու մյուս մահմեդականները անցկացվում են որպես մարդու իրավունքների միջազգային ստանդարտների ոչ արդարացված ծաղրանք և Չինաստանի կոմունիստական կուսակցության` ույղուրների դեմ ուղղված գործողություններին զուգահեռ, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և մշակութային ցեղասպանություն»։

Վստահ եմ՝ թեման քննարկվելու է Կրոնի ազատության հակաչինական ալիանսում:

Իսկ ես թեմային կանդրադառնամ 11:00-ին tv5-ի եթերում: