Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները


13:02 , 18 հունիս, 2020

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1․ Կենտրոն - թիվ 1
2․ Արաբկիր - թիվ 25, թիվ 31
3․ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
4․ Ավան - թիվ 52
5․ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
6․ Էրեբունի - թիվ 64, թիվ 66
7․ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
8․ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
9․ Նորք-Մարաշ - թիվ 122
10․ Նուբարաշեն - թիվ 125
11․ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
12․ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։