Հեղափոխության թիմի ու հասարակության միջև վստահության ճգնաժամ կա


12:14 , 18 հունիս, 2020

«Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր արձանագրված կորոնավիրուսի 665 նոր դեպքերին:

Փաշինյանի իրավունքն է, իհարկե, քաղաքակրթական, փիլիսոփայական խնդիրներ բարձրացնելը, սակայն համաճարակային ճգնաժամի պատճառն, ըստ իս, ավելի գործնական մոտիվ ունի․ հեղափոխության թիմի ու հասարակության միջև վստահության ճգնաժամ կա, առնվազն՝ լատենտ մակարդակում։