Փաշինյանը հնչեցրեց հերթական գեղեցիկ գաղափարը, որն իրականություն դառնալու որևէ հեռանկար չունի


10:31 , 18 հունիս, 2020

Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ԱԺ-ում արված հայտարարությունն առ այն, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, անկեղծ, գուցե դրական երևույթ է բարոյական տեսանկյունից, սակայն բացահայտում է այն փաստը, որ Հայաստանի գործող վարչապետն այնքան էլ չի տիրապետում հակամարտության կարգավորման գործընթացի նրբություններին, հայ-ադրբեջանական կնճռոտ հարաբերությունների պատմությանը։

Հայաստանի որևէ ղեկավար «Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, անկեղծ զրույց» կարող է ունենալ միայն Բաքուն կապիտուլացնելու պարագայում, ու բարեբախտաբար, Հայաստանը չի ունեցել ու, վստահ եմ, չի ունենա ղեկավար, որը նման ցնորամիտ օրակարգ կարող է ունենալ։ Կարծում եմ՝ Փաշինյանը նաև այնքան չի կտրվել իրականությունից, որպեսզի մտածի հայկական հեղափոխությունն Ադրբերջան արտահանելու մասին։
Ըստ այդմ, արձանագրենք, որ Փաշինյանը հնչեցրեց հերթական գեղեցիկ գաղափարը, որն իրականություն դառնալու որևէ հեռանկար չունի։